Thursday 19 December 2019

Անին որպես մայրաքաղաք

9-րդ դարի վերջին Արմինիա կուսակալությունում հայ իշխանների քաղաքական դիրքերը ամրապնդվեցին։ Բագրատունիների, Արծրունիների ու Սյունիների երկարատև պայքարն ավարտվեց արաբների պարտությամբ։

Sunday 1 December 2019

Համո Սահյան



Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը:

Saturday 30 November 2019

Բառագիտություն Համանուններ

. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ.
1)անկար ժողովուրդ, անկարհագուստ
2)սուր միտք, սուր խոսք
3)գորշ օրեր, գորշ վերարկու
4)ցորենի հաց, հաց ուտել

Wednesday 27 November 2019

Շտեմարան-Բառագիտություն

Ո՞ր տարբերակում դարձվածքի սխալ բացատրություն կա.
50.
1)օձիքը բաց չթողնել-մեկից համառորեն պահանջել մի բան անել, իրեն հավաքել-զգաստանալ
2)ուրիշի երգը երգել-սեփական կարծիք չունենալ, բերանը փակ-գաղտնապահ
3)սրտից արյուն թափել-չափազանց դաժան լինել, երես դարձնել-անուշադրության մատնել
4)հոգին հանել-չարչարել, ձեռք չտալ-հարմար չլինել

Saturday 23 November 2019

Հայաստանի 591 թվականի պարսկա-բյուզանդական բաժանումը

Ռազմական գործողությունները հիմնականում մղվում էին Հայաստանում՝ ավերածության ենթարկելով երկիրը: Պատերազմը փոփոխակի հաջողություններով շարունակվեց 20 տարի:

Thursday 21 November 2019

Աշնանային խառնաշփոթ

Թվում է խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների աշնանային այս չքնաղ գեղեցկությունը։

Վարդանանց և Վահանանց պատերազմների պատմական նշանակությունը

Նրանք մաքառում էին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ:

Tuesday 12 November 2019

հրաչյա աճառյան






   

Հայագետ, լեզվաբան, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1876թ. մարտի 8-ին Կոստանդնուպոլսում: Ավարտել է տեղի Կեդրոնական վարժարանը, ապա 1895թ. մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում:

Sunday 10 November 2019

Գուրգեն Մահարի

   
1920-ական թթ. հայ գրականություն մտավ մի երիտասարդ բանաստեղծ, որը գրում էր քնարական լավ բանաստեղծություններ և Չարենցիմտերիմն էր:

Wednesday 30 October 2019

Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա:

Thursday 24 October 2019

Կոմիտաս

   
Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում:

Thursday 17 October 2019

Հնչյունաբանություն

Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ
1.
ա)դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
բ)հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
գ)կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
դ)անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

Monday 14 October 2019

Հովհանես Շիրազ



Հուշեր Շիրազի մասինԽմբագրել

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար։

Շահան Շահնուր

Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Յառաջ», «Արեւ», «Ապագայ», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցոյցին»։

Սասնա Ծռեր

Էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ»  էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով:

Ավետիք Իսահակյան




    1875-19
Ծնվել է Ալեքսանդրապոլումայժմգյումրի)
Քնարերգու բանաստեղծ էԿյանքից ուաշխարհից ստացած բոլոուտպավորություններըանցնում են նրասրտի միջովդառնում ապրվածզգացմունք ևվերածվումբանաստեցծությանԱռաջին տպագիրբանաստեղծությունը` «Ծաղիկ էինորաբողբոջ», լույս էտեսնում 1892 թվականինիսկ առաևին ժողովածուն` « Երգեր ու վերքեր»:

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:
Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին:

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։

Thursday 10 October 2019

Քերականություն

  1. Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)

Monday 30 September 2019

Վան թագավորություն

Վան/Ուրարտու թագավորություն (մ.թ.ա. 9-7րդ դարերի վերջ)

Կազմավորման շրջան

Սարդուրի Ա – (մ.թ.ա. 835-825թթ)
  • Շինարարական բարեփոխումներ՝ Վան մայրախաղաք, (Վանա լճի )
  • Մ․թ․ա․ 832 Սալմանասար II-րդ արքայի դեմ դիմադրում
Իշպուինի – (մ.թ.ա. 825-810թթ)
  • Կրոնական բարեփոխումներ՝ միասնական դիցարանի ստեղծումը՝ Խալդ, Թեյշեբա, Շիվինի:
  • Գրային բարեփոխումներ՝ սեպագրի ստեղծումը:
  • Ռազմական բարեփոխում՝ մշտական բանակ։

Վանի արքաներ


Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
Հայկական լեռնաշխարհը հյուսիս-արևմուտքից եզերվում է Պոնտոսի լեռներով, հարավից՝ Հայկական Տավրոսի լեռնաշղթայով, հյուսիսից դեպի հարավ-արևելք՝ Փոքր Կովկաս լեռնաշղթայով։

Saturday 28 September 2019

Գործնակն աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)
Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հոգասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սե-րակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

Friday 20 September 2019

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)

Saturday 7 September 2019

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեվետ, այժմէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրէական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Wednesday 4 September 2019

Հայերենի կետադրական նշանները

Հայերենի կետադրական նշաններըբաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են.

Նախադասություն բազմակի անդամներ

Նախադասություն բազմակի անդամներ
Նախադասության մեջ նույն հարցին պատասխանող և միևնույն պաշտոնը կատարող անդամները կոչվում են բազմակի անդամներ։ Սրանք իրարից բաժանվում են ստորակետով,  եթե կապված չեն և ու շախկապներով։

Wednesday 28 August 2019

Անմոռանալի օրեր Մանավիում

Ամառս լիարժեք դարձրեց  Վրաստանի Մանվիի միջազգային ճամբարը։ Ես առաջին անգամ էի միջազգային ճամբարում։

Saturday 17 August 2019

Դեպի Մանավիի միջազգային ճամբար



«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում, Վրաստանի դեսպանի աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները օգոստոսի 20-ից 26-ը կմեկնեն Մանավիի միջազգային ճամբար։



Մանավին գյուղ է շրջապատված գեղեցիկ անտառներով։
Ծովի մակևերույթից 750 մ․ բարձրության վրա, Մավիից Սագարեջո 15 կիլոմետր է։
Մանավիում կա պատմական վրաց ճարտարապետության հուշարձան ամրոց, որը շատ վնասված է։ Ամրոցի հին շինարարական շերտը կառուցվել է է X-XI դարերում, նորը՝– XVI-XVIII դարերում։ Ամրոցը բաղկացած է երկու մասից: Բարձրացված վայրում գտնվում է միջնաբերդը։ Ամրոցի կենտրոնում կա երեք եկեղեցի։ Ստորին մասում գտնվում է փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է Ռիկեի և Շիրիմի քարերով։ Այդ եկեղեցին կառուցվել է 1794 թ-ին Դավիթ Գարեջի մկրտական վանքի ղեկավարի Էփրեեմի կողմից:

Thursday 18 July 2019

Սևրի հաշտության պայմանագիր


Սևրի հաշտության պայմանագիր.  այն ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին, Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ.

Wednesday 22 May 2019

Էռնեստ Հեմինգուեյի

Էռնեստ Հեմինգուեյի կենսագրությունը

Հեղինակ (1899-1961)
Նոբելյան մրցանակի շահող Էռնեստ Հեմինգուեյը 20-րդ դարի լավագույն ամերիկացի վիպասաններից մեկն է, եւ հայտնի է որպես «Հրաժեշտ դեպի զենք» եւ «Հին մարդը եւ ծովը»:

Ո՞վ է Էռնեստ Հեմինգուեյը։

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)




Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:
Ընտրությունները կատարվում են դեռ 90-ական թվականներից: Ընտրությունն այն գործընթացն է, որի միջոցով տվյալ երկրի քաղաքացիները ընտրում են իրենց ներկայացուցիչներին և ղեկավարներին՝ նրանց լիազորելով իշխանությամբ:

Tuesday 21 May 2019

Ռադիոակտիվություն

Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։

Monday 20 May 2019

Հավաքից հավաք

Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները

Հանուն համաշխարհային պաշարների արդյունավետ օգտագործման՝ ընդլայնվեց տնտեսական համագործակցությունը արդյունաբերական ազգերի միջև: Զարգացման այս դրական միտումը հետզհետե հակասական ընթացք էր ստանում: Բացի այդ եվրոպական ազգերի մոտ մեծապետական գաղափարախոսության հիմնարար դրույթ դարձավ հետամնաց ազգերի նկատմամբ սեփական գերազանցության համոզմունքը: Հակասություններով լեցուն էին նաև զարգացած երկրների հարաբերությունները:

1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները

Պատերազմի մասնակից գլխավոր երկրների նպատակներն անարդարացի էին և իմպերիալիստական: Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու համագերմանական գաղափարները՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել << Մեծ Գերմանիա>>, զավթել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում: Գերմանացիների կարծիքով՝ այդ բոլորն ի վերջո կհանգեցներ համաշխարհային գերիշխանության:

Հայաստանի 1-ին հանրապետության պատմությունը

Հայաստանի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

Tuesday 7 May 2019

Կարդումենք Արեվմտահայերեն

Պետրոս Դուրյան

Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Friday 3 May 2019

Հնչյունափոխություն: Լեզվական աշխատանք

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ե ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։

Friday 26 April 2019

Քերականական աշխատանք: Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեվետ, այժմեական, անէական, անպատեհ, առէջ, առօրեական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնեաբան, մանանեխ, մանրէ,
միջօրէական, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

Thursday 25 April 2019

Արտագրե՛լ և կետադրե՛լ։


ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝
պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն ՝ բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում

Հայոց լեզու

.Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Հայեց լեզու

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի

Thursday 18 April 2019

Մուշեղ Իշխա

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։ 

Գրական ժառանգությունը

Մուշեղ Իշխանի ստեղծագործության ներքին ազդակը տարագիր հայի պայքարն է ուծացման վտանգի դեմ՝ հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային և համամարդկային իդեալների կենսագործման։

Monday 15 April 2019

Երկրորդ և երրորդ արշավանքներ


Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին Գթլմուշի և Իբրահիմ Յանալի գլխավորությամբ։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքները Հայաստանում

Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 11-րդ դարի կեսերին։ Դրանց հետևանքով Բյուզանդական կայսրությունը զրկվել է ամբողջ Փոքր Ասիա թերակղզուց և Հայկական լեռնաշխարհի տարածքներից, այդ թվում՝ նոր անկում ապրած Բագրատունիների թագավորության տարածքից, որի վրա շարունակում էին գոյատևել հայկական մի քանի թագավորություններ ու իշխանություններ։
Սելջուկյան տիրապետությունը Հայաստանում տևել է մինչև 13-րդ դարի սկիզբը, երբ երկիրը նվաճվել է մոնղոլ-թաթարների կողմից: Սկզբում ամբողջ Հայաստանը գտնվում էր միասնական սելջուկյան սուլթանության կազմում։ Որպես առանձին միավորներ՝ իրենց ինքնուրույնությունն էին պահպանում Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113) ու Սյունիքի թագավորությունները (987-1170)։

Արևմտահայ և Արևելահայ Ազգային խորհուրդները և դրանց նշանակությունը


Անդրկովկասում ապաստան գտած 300 հազար արևմտահայ գաղթականները, ոգևորվելով ռուսական իշխանությունների նոր վերաբերմունքից և Ռուսաստանում հաստատված քաղաքական ազատությունների մթնոլորտից, սկսեց կազմակերպվել։

Հայ վրացական կամուրջներ




Այս տարի նշվեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 10-ամյակը։ Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ հայ- վրացական տոնական մեծ համերգը։

Thursday 11 April 2019

Զահրատ

Զահրատը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյանի լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ 1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեսայանի հետ։

Friday 5 April 2019

Ժամանակակից վրաց գրողներ

Լեվան Զարիզե

Ծնվել է 1977 թ. Հուլլիսի 22-ին Թբիլիսիում ։ 1999 թ. Ինսիտուտն ավրտելուց հետո ստացել է բժիշկ-ատամնաբուժի որակավորում ։ 2010 թ. Հրապարակել է նրա բանաստեղծությունների և պատմվացքների առաջին ժողովածուն։《Մարդու արցունքներում տեղավորված լուսինը 》վերնագրով։Ամուսնացացծ է ունի մեկ որդի ։

Նորալուսինը ձերքով հնձում էր
գերհասունացացծ արտը աստղերի միայն չեմ հիշում արդյոք քամին էր հարուցում դողը անբողջ աշխարհի

Լիալուսնին կսպասի երկինքը կալլսելով երազն իր կրցքի վրա ուշացած արցունքն աչքերիս կգա զարմանքն աչքերիդ իր ուսին առած

Ժամանակակից վրաց գրողներ

Լեքսո Դորեուլի 
 
Ծնվել է1991թ.դեկտեմբերի 17-ին։Սովորում է Թբիլիսիի`Իվ. Ջավախիշվիլու անվ.

ՀՀ կառավարման համակարգը

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Thursday 4 April 2019

Ժամանակակից գրողներ


თუ არის რაიმე..
თუ არის რაიმე, თუ არის... თუ არის რაიმე, - გფარავდეს.. გათავდა... გათავდა.

Tuesday 19 March 2019

Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։

Ազգային ժողովի կանոնակարգ. Խմբակցությունները

ԳԼՈՒԽ 4
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7.Խմբակցությունների ստեղծումը

1. Խմբակցություններն ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թվին և անվանումներին համապատասխան:
2. Խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները:

Sunday 17 March 2019

Եղիշե Չարենց՝ ստեղծագործություններ

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։

Մեծերը Չարենցի մասին

Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը:
Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով:
Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է:
Պարույր Սևակ

Wednesday 13 March 2019

Անձնական կյանք



1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև՝ անձնական ճակատագիրը։
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի...

Monday 4 March 2019

Ցեղասպանություն







  Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ.

Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական

ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում

վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին

հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ:

Sunday 3 March 2019

Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ: Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Monday 25 February 2019

Դատական համակարգ

Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատությունիրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ: Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։

Հոկտեմբեր

Հոկտեմբերի 1-5

Առաջադրանք 1. Ներկայացրե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթները /գրավոր/

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում:
Պետությունը ն