Wednesday 4 September 2019

Հայերենի կետադրական նշանները

Հայերենի կետադրական նշաններըբաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են.
տրոհության՝ վերջակետը (։), միջակետը(.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև {}[]), կախման կետերը (...), բազմակետը(....), միության գծիկը (-), անջատման գիծը (), ենթամնան (֊) և ապաթարցը(՚)։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քմայնացման նշանը (”), աստղանիշը (*) և այլն։

No comments:

Post a Comment