Friday 20 September 2019

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից

Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը (0,5 միավոր)

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որդակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հովվասուն, ընդդիմակաց, օրորել, առեջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աղցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեթրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։
Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով
Հարավ-արևմտյան, սերնդե սերունդ, հինգից-յոթ, չորս գլխանի
, կուժ-կոտրուկ, բառ-գիրք։(0,5 միավոր)
Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
Նիրհել-ննջել, մրափել, քնել
Վախենալ-երկյուղել, զարհուրել
Տխմար-տգետ,բթամիտ
Փոս-վիրապ, խրամատ
սրդողել, վեմ, ողորմելի (0,5 միավոր)
Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։(0,5 միավոր)
Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ
ճաշկերույթ-հրավերք
Հեղհեղուկ, տմարդի, հեղեղատ, վեհանձն։(0,5 միավոր)
Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։(0,5 միավոր)
Առանձնացրու հականիշների զույգերը.
աստիճանաբար-միանգամից
Աանվարժ-փորձառու
ատելի-սեր
բնավ-միշտ
հոռի-լավ (0,5 միավոր)
Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
Հածել-տառապել, հեծել-դեգերել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել-ձի նստել(0,5 միավոր)
10. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
Կյանքի ընկեր-երկար ճանապարհ գնացող
դանակը ոսկորին հասնել —   համբերությունը հատել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել (0,5 միավոր)
11.Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ (0,5 միավոր)
12.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։ (0,5 միավոր)
13. Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թույլ։(0,5 միավոր)
14.Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.
սիրասուն, անողջախոհ, նետահարում (հար), լուսաշող, , բծախնդիր, քաջազն չունևոր (ուն), զառամյալ, խցիկ, կառապան։(0,5 միավոր)
15.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, (հով+ար(անել), հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։ (0,5 միավոր)
16. Ընդգծիր բարդ բառերը. առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։ (0,5 միավոր)
17. Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտժնյա, նախանձելի, բանտարկյալ։ (0,5 միավոր)
18. Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։(0,5 միավոր)
19. Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+առ+ակ+որդ (0,5 միավոր)
20. Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առաջ-ն-ություն առ+աջ+ին+ություն
բ) հետախուզել-հետ-ա-խույզ-ել
գ) հետաքննչական-հետ-ա-քնին-իչ-ական
դ) հայելազարդ-հայելի-ա-զարդ (0,5 միավոր)
21. Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, , պետեկամուտ։ (0,5 միավոր)

No comments:

Post a Comment