Wednesday 22 May 2019

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)

2. Ազնվամորին (մոռ) վար….ազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիշանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծածկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս-օգոստոս
ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշական
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։
3.Դո՛ւրս գրել տեքստում եղածթվականներըորոշե՛լ գրության
ձևը (արաբականթվանշաններովայբուբենիտառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյականածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-երեք (թվանշան)
641-661-վեց հարյուր քառասունմեկից վեց հարյուր վաթսունմեկ(թվանշաններ)
661-վեց հարյուր վաթսունմեկ (թվանշաններ)
642-վեց հարյուր քառասուներկու (թվանշաններ)
X-տասներորդ (հռոմեական)
IV-V-չորրոդից հինգերորդ (հռոմեական)
Յոթ (տառերով)
1905-հազար ինը հարյուր հինգ (թվանշաններ)
35,75-երեսուն հինգ ամբողջ յոթանասունհինգ (թվանշաններ)
4-չորս (թվանշան)
6-վեց(թվանշան)
0,6-զրո ամբողջ վեց (թվանշան)
4. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70-յոթանասուն
80-ութսուն
100-հարյուր
1938-հազար ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV-չորրորդ
 5.Ո՞ր շարքի բոլոր թվականներնեն կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասունմեկհազար
3. 
յոթմիլիարդհարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ
6.Դո՛ւրս գրել ածականներըդրանցից երեքըգործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Երազուն աղջիկը մնաց կանգնած այդ մութ նրբանցքում՝ մենակ:
Նամակում հստակ  նկարագրել էր իր ապրումները:
Ես զգում էի նրա  տաք արտաշունչը մարմնիս վրա:
Դալար բարդին դիմանում էր այն փոթորկին, որը տապալել էր հարյուրավոր ծառեր:
Քայլում էի օձագալար այն ճանապարհով,  որտեղ ստեղծել էինք բազում գեղեցիկ հիշողություններ. ամեն ինչ նույնն էր. նույն ծառերը, նույն մարդիկ, նույն անձրևը, նույն քամին, նույն ես, բայց դու չկայիր:
Ես հիշում եմ նրա ջինջ աչքերը, որոնք սիրով լցված նայում էին աստղերին:
Ես սիրում եմ քո խենթ ծիծաղը, որն իմ օրը ուրախ է դարձնում:
7.Գտնե՛լ այն ածականներըորոնց գերադրականաստիճանը
գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր-բարձրագույն, մեծ-մեծագույն, տաք, նվազ-նվազագույն, թանկ, լավ-լավագույն, ուժեղ-ուժեղագույն, ազնիվ-ազնվագույն, զվարթ, խոշոր-խոշորագույն, հին-հնագույն,
բարակ, կոշտ, ուրախ, նոր-նորագույն, քաղցր։
Տաք, թանկ, զվարթ, բարակ, կոշտ, ուրախ, քաղցր:
 8.Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրինբնորոշող
երեք ածական։
Նկար – գեղեցիկ, թանկարժեք, պատռված
Այգի – մրգառատ, կանաչ, արևոտ
Ծաղիկ – բուրավետ, ծաղկած, թոռոմած
Գիրք – պատմավավերագրական, գեղարվեստական, բաց
Գորգ – հին, փափուկ, կեղտոտ
9.Գտնե՛լ որակական ածականներըկազմե՛լնախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտորտխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։
Նա կանգնած էր բարձր շենքի տանիքի եզրին ու նայում էր քաղաքին:
Երբ նստած էի անձրևի տակ՝ նա մոտեցավ ու ինձ մեկնեց իր թունդ թեյով լի բաժակը:
Նա պղտոր ջրի մեջ տեսնում էր իմ ստվերը իր մեջքի հետևում:
Օրեցօր աղջիկն ավելի տխուր էր դառնում:
Նրա ցածրինքնագնահատականը խոսում էր իր անվստահության մասին:
Չնայած նրան, որ ընկերս ժլատ է, նա տվեց բավականին մեծ գումար մուրացկանին:
Նա վերցրեց ջրալի զանգվածով լի կոլբան և սկսեց հետազոտությունը:
Նրան երբեք այսքան ուրախ չէինք տեսել:
Ես հիշում եմ, թե որքան քացր էին նրա շուրթերը:
 10.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմելբառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատեսնահավատ, դետալ,
գործունյաբարեգութդաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Աղոտ լույս:
Հոգատար ամուսին:
Դժվարին կյանք:
Պողպատե զարդեր:
Սնահավատ տիկին:
Գործունյա անձ:
Բարեգութ մարդ:
Դաժան դատավոր:
Փայտե հուշանվեր:
Թղթե տուփ:

No comments:

Post a Comment