Wednesday 22 May 2019

Ընտրությունները կատարվում են դեռ 90-ական թվականներից: Ընտրությունն այն գործընթացն է, որի միջոցով տվյալ երկրի քաղաքացիները ընտրում են իրենց ներկայացուցիչներին և ղեկավարներին՝ նրանց լիազորելով իշխանությամբ:
Ընտրությունը պետք է պարբերական բնույթ կրի, որպեսզի ընտրված մարմինները հաշվետու լինեն ժողովրդի առջև: Եթե նրանք իրենց պարտքը չկատարեցին ինչպես հարկն է, ապա հաջորդ անգամ նրան այլևս չեն ընտրվի: Ընտրել հնարավոր է չափահաս դառնալուց հետո, բացառությամբ՝  անգործազուրկ ճանաչվածներին ու ազատազրկման դատապարտված և քրեկատարողական հիմնարկում պատիժը կրող քաղաքացիներին: Այսինքն՝ ըտրական իրավունք ունեցող քաղաքացիները, անկախ ազգությունից, ռասայից սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ  հայացնքերից, հասարակական ծագումից, զույքային կամ այլ դրությունից, ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք: Հանրապետության նախագահը, ազգային ժողովի անդամները, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ Երևանի քաղաքապետի, ընտրվում են անմիջականորեն: Քվեարկությունը անցնում է գաղտնի և դա ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն: Ընտրողը քվեարկելուց հետո իրավունք չունի իր քվեաթերթիկը ցույց տալու որևէ մեկին: Քվեարկողի ազատ ընտրության մեջ վերահսկողությունը արգելվում է: Ընտրական իրավունքի կարևոր նշանակությունը քաղաքացու մյուս իրավունքների ապահովման գլխավոր երաշխիքներից մեկն է:

No comments:

Post a Comment