Saturday 17 August 2019

Դեպի Մանավիի միջազգային ճամբար



«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում, Վրաստանի դեսպանի աջակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները օգոստոսի 20-ից 26-ը կմեկնեն Մանավիի միջազգային ճամբար։



Մանավին գյուղ է շրջապատված գեղեցիկ անտառներով։
Ծովի մակևերույթից 750 մ․ բարձրության վրա, Մավիից Սագարեջո 15 կիլոմետր է։
Մանավիում կա պատմական վրաց ճարտարապետության հուշարձան ամրոց, որը շատ վնասված է։ Ամրոցի հին շինարարական շերտը կառուցվել է է X-XI դարերում, նորը՝– XVI-XVIII դարերում։ Ամրոցը բաղկացած է երկու մասից: Բարձրացված վայրում գտնվում է միջնաբերդը։ Ամրոցի կենտրոնում կա երեք եկեղեցի։ Ստորին մասում գտնվում է փոքրիկ եկեղեցին, որը կառուցվել է Ռիկեի և Շիրիմի քարերով։ Այդ եկեղեցին կառուցվել է 1794 թ-ին Դավիթ Գարեջի մկրտական վանքի ղեկավարի Էփրեեմի կողմից:

No comments:

Post a Comment