Wednesday 20 November 2019

Տրդատ 3-րդ, Խոսրով 3-րդ Կոտակ և Տիրան արքաների կարևոր ձեռնարկումները

Տրդատ 3-ի օրոք հզորանում են կենտրոնական իշխանությունը և բանակը:

Երկրի տնտեսությունը վերելք է ապրում: Քաղաքական և տնտեսական դրության կայունացմանը զուգընթաց նոր թափ է ստանում առևտուրը, որի գլխավոր կենտրոններն էին Արտաշատը՝ Մեծ Հայքում և Մծբինը՝ Հյուսիսային Միջագետքում:
Տրդատ III-ը քայլեր է ձեռնարկում Հայ եկեղեցուն տնտեսապես ապահովելու նպատակով:

Խոսրով III Կոտակի (330-338 թթ.)օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում:
Հայոց բանակը սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախում է պարսից զորքին: Սակայն վերջում Մամիկոնյանը և իր զորքը զոհվում են:
Խոսրովի անտառը, կոչվում է Կոտակի անունով: Թագավորը հրամայում է անտառները լցնել կենդանիներով և գազաններով` որսի և ժամանցի համար: Դրանք աշխարհում առաջին արհեստական անտառներից էին:

Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները:

No comments:

Post a Comment