Friday 5 April 2019

Ժամանակակից վրաց գրողներ

Լեքսո Դորեուլի 
 
Ծնվել է1991թ.դեկտեմբերի 17-ին։Սովորում է Թբիլիսիի`Իվ. Ջավախիշվիլու անվ.
պետ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։2010 թ. Մասնակցել է հանրապետական գրական մրցանակաբաշխությանը ևառաջին տեղն է գրավել։ Արժանացել է《Գրական մեսխեթի》 մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը։

Աշուն
Այնպես էր կամենում կովկասյան լեռնաշղթան կուլ տալ երկինքը կլոր , որ կայծակնագույն գագաթներով ճեղքեց առաստաղը կապույտ։Սապերավու ողկույզները սև գիշերվա գանգուրներն են` վազերից կառչած, ու ծովի մեջ երգող արևը թրխաշ ձու է որ կա։Կուշտ քամին ծղոտե ամպերի ետևից ծիկրակեց ու ընկավ։ Մռայլ կազբեկ սարի համար երկինքը ծիածան-ծաղկեփունջ է կապում։
Սպիտակ երիցուկները գրկել են ամուր շողերն արևի, ու նրանց ճերմակ արահետեն դարձել
Մեղուների համար։ Սայլի անիվների նման ճռճռալով է առաջ շարժվում գիշերվա բուքը։Մթնշաղին սառած փոքրիկ աստղերը ուղեցույց ճրագի պես վառվել են հեռվում ։ Գուշակում եմ . պակասում է ընդամենը մի վարկյան...Պատանեկություն քեզ շրջանցեցի քեզնից առաջ -ընկա ու չհասա...

No comments:

Post a Comment