Monday 14 October 2019

Սասնա Ծռեր

Էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ»  էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով:
1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը «Դավիթ և Մհեր» վերնագրով: Այդ ժամանական երկիրը ազգային ազատագրական պայքար էր մղում Արաբական Խալիֆայության դեմ: Էպոսի հիմքում ընկած են ութից տաներորդ դարի դեպքերը: Էպոսը վաղկացած է չորս ճյուղից՝
«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռ: Էպոսի սիրելի հերոսների ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատտկանիշներ՝ ազնիվ են, միամիտ,  բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերոսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով՝ գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օրինակ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն՝ Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը՝ քինախնդիր է, Իսմիլ Խաթունը՝ հեռատես և խորամանկ: 1939 թվականին տոնվեց մեր էպոսի հազար ամյակը, և վաթսուն պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը:

No comments:

Post a Comment