Wednesday 5 December 2018

Ամանորյա ավանդույթները Վրաստանում


Ամանորյա ավանդույթները Վրաստանում  




Ամանորյա ավանդույթները Վրաստանի տարբեր անկյուններում տարբերվում են իրարից: Վրացական տոնածառը ունի հատուկ անվանում, նա կոչվում է Չիչիլակի: Վրացական ավանդույթի համաձայն Ձմեռ պապը բեղավոր, սպիտակ երկար մորուքով, վրացական ավանդական տարազով պապիկ է:
Նրա ձեռքին սովորոբար լինում է կախովի տոպրակ , որի մեջ են գտնվում երեխաների համար նախատեսնված նվերները: Վրաստանում Ամանոր ասելով պատկերացնում են նաև Մեկուլե: Ավանդույթին համաձայն Մեկուլեն ընտրվում է ընտանիքի կողմից: Նա շատ հարգված մարդ է, և Ամանորի գիշերը բարեմաղթանքներով առաջինն է շեմից ոտք դնում ընտանիք: Պատմության տվյալներով Վրաստանում Ամանորը նշվել է տարբեր ժամանակահատվածներում: IV դարում այն նշվել է օգոստոսի 6-ին, VII դարում նշվել է սեպտեմբերին, IX դարի 20-ական թվ-ից Նոր տարին նշվել է մարտից: Հունվարից Ամանորը սկսկել են նշել XIV դարից

No comments:

Post a Comment