Wednesday, 19 December 2018

Բնական միջավայրի որակի ստանդարտները


Բնական միջավայրի որակի ստանդարտները
               
Մարդիկ դարերի փորձով զգում և գնահատում են բնական միջավայրի որակը և ձգտում են բնակություն հաստատել ավելի բարենպաստ պայմաններ ունեցող վայրերում: Բայց վերջին ժամանակներս մշակվել են բնական միջավայրի նաև գիտական գնահատման չափանիշներ: Դրանցից են բնական միջավայրի որակի ստանդարտները, որոնք լինում են երկու կարգի` էկոլոգիական և արտադրատնտեսական:



Էկոլոգիական ստանդարտները սահմանում են բնական միջավայրի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմերը, որոնց գերազանցումը կործանարար է մարդկանց առողջության, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի համար:
Էկոլոգիական ստանդարտներ են աղտոտիչների սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) և վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակը (ՍԹՄ): Վերջիններս վերաբերում են, օրինակ, աղմուկի և էլեկտրամագնիսական աղտոտման մակարդակին:
Բնական միջավայրի արտադրատնտեսական ստանդարտները կարգավորում են գործարանների, գյուղացիական տնտեսությունների, տրանսպորտային ձեռնարկությունների աշխատանքային ռեժիմը: Դրանք դրանք սահմանում են աղտոտիչ նյութերի սահմանային թույլատրելի արտանետումները (ՍԹԱ):
Մարդկությունը մտահոգված է բնական միջավայրի ներկա որակով և բազմաբնույթ միջոցառումներ է կիրառում այն բարելավելու համար: Բնական միջավայրի որակի բարելավման կիրառվող հիմանական միջոցներն են` տեխնոլոգիական, ճարտարապետական, ինժեներակազմակերպական, իրավական, կրթադաստիարակչական, տնտեսական:
Տեխնոլոգիական միջացառումները արտադրության նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման միջոցներով ապահովում եմ հումքի համալիր օգտագործմանը, արտադրական թափոնների վնասազերծումը և լիրվ օգտագործումը, այլ կերպ ասած անթափոն ու սակավաթափոն տեխնոլոգիաների զարգացումը:   Ճարտարապետական միջոցառումները հնարավորություն են տալիս միջավայրի որակը պահպանել և բարելավել աղտոտող ձեռնարկությունների, կանաչ գոտիների և բնակելի թաղամասերի ճիշտ տեղաբաշխման միջոցով:       
Ինժեներակազմակերպական միջոցառումների շնորհիվ նկատելիորեն պակասում է օդային ավազանի աղտոտումը ավտոմոբիլային տրանսպորտի կողմից:      Բնապահպանական միջոցառումները լավ կիրականացվեն եթե մշակվեն հատուկ օրենքներ, որոնք կսահմանեն բնօգտագործման կոնկրետ չափը, և երկորդ, երբ իրականացվի խիստ վերահսկողություն:      ||
Շրջակա միջավայրի պահպանության լավագյունը մեթոդներից է բնակչության էկոկրթության մակարդակի բարձրացումը: Այն կարելի է իրականացնել երեք եղանակով` բնապահպանական գիտելիքների տարածում, ոլորտի մասնագետների պատրաստում, հասարակության ուշադրության սևեռումը էկոլոգիական խնդիրներին:   
Բնապահպանության և շրջակա միջավայրի որակի բարելավմանն ուղղված ջանքերը ցանկալի արդյունք կարող են տալ միայն այն դեպքում, եթե վերը թվարկված միջոցառումները կիրառվեն համատեղ: Շրջակա միջավայրի որակը սերտորեն կապված է կյանքի որակի հետ: Կյանքի որակ հասկացությունը վերջին տարիներին լայն տարածում է ստացել և կիրառվում է տարբեր երկրների բնակչության կյանքի  պայմաններն ու մակարդակը որոշելու համար:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինչքան բարձր է շրջակա միջավայրի որակը, այնքան բարձր է  կյանքի որակը: Այդ պատճառով էլ բոլոր զարգացած երկրները, որպեսզի բնակչության կյանքի որակը բարձր մակարդակի վրա պահեն ու ավելի բարելավեն, հսկայական միջոցներ են ծախսում բնապահպանության և շրջակա միջավայրի որակի բարելավման համար: 

No comments:

Post a Comment