Միջավայրի ֆիզիկական աղտոտումը
Մարդու առողջության վրա էապես ազդում է նաև միջավայրի աղտոտումը
իոնացնող ճառագայթներով (ռադիոակտիվ ճառագայթներ, ռենգենյան ճառագայթներ և այլն ):
Իոնացնող ճառագայթները առաջանում են տիեզերքում
և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում: Իոնացնող ճառագայթների
մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ
հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն:
Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան քանակությամբ
կիրառելի է քաղցկեղի բուժման համար: Ուռուցքային բջիջները ավելի հաճախ են կիսվում,
քան իրենց շրջապատող առողջ բջիջները: Այդ պատճառով հիվանդ օրգանի ճառագայթումը մահ
կամ կիսման դադարեցում է առաջացնում հիմնականում ուռուցքային, այլ ոչ թե առողջ բջիջներում:
Առավել վտանգավոր ճառագայթների տեսակը դրանք ուլտրամանուշակագույն
ճառագայթներն են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր է հանդիսանում արեգակը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նույնիսկ սպանել բջիջները, այն նաև հաջողությամբ կիրառվում է լաբորատորիաներում`
մանրէազերծման համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել մուտացիաներ, որոնք արագացնում կամ դանդաղեցնում եմ բջիջների
կիսման արագությունը, բջիջների կիսման պրոցեսի արագացումը հանգեցնում է մաշկի քաղցկեղ
կոչվող հիվանդության առաջացմանը: Բջիջների կիսման դանդաղեցումը սպիտակամորթ մարդկանց
մոտ առաջ է բերում մաշկի արագ ծերացում: Այդ ժամանակ վնասված բջիջները անհրաժեշտ արագությամբ
չեն փոխարինվում նոր բջիջներով, և մաշկը թառամում է: Մուգ մաշկը, որը իր մեջ պարունակում
է մուգ գունաթաղանթ, թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնեն
կենդանի բջիջներին:
Մարդու առողջության վրա բացասաբար է ազդում նաև աղմուկը: Ձայն
են անվանում մեխանիկական այն տատանումները, որոնք ունեն 16-հց հաճախականություն և ընկալվում
են մարդու լսողական վերլուծիչով: Բնության մեջ հազվադեպ են հանդիպում, իսկ աղմուկը թույլ է և կարճատև:
Շատ բարձր է արդյունաբերական կենտրոնների և կենցաղային տեխնիկայի
աղմուկը: Յուրաքանչյուր մարդ աղմուկն ընկալում է տարբեր կերպ: Շատ բան կախված է տարիքից,
խառնվածքից, առողջության վիճակից:
Բարձր աղմուկի անընդհատ ազդեցությունը կարող է ոչ միայն բացասաբար
ազդել լսողության վրա, այլ նաև առաջացնել գլխապտույտ, գլխացավ, արագ հոգնածություն:
Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը
և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Ժամանակակից բժշկությունը խոսում է
<<աղմկային հիվանդության >> տարածման մասին, որը զարգանում է բարձր աղմուկի
երկարատև ազդեցության հետևանքով և ուղեկցվում է լսողության և նյարդային համակարգի խանգարմամբ:
Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը
հոգեպես ճնշում է մարդուն: Գիտնականները հաստատել են, որ որոշակի հաճախությամբ ցածր
ձայներն անգամ օգտակար են և անգամ խթանում են մտավոր գործունեությունը:
No comments:
Post a Comment