Tuesday, 19 February 2019

Վահան Տերյան

Իմ Տերյանը
 Վահան Տերյանը ինձ համար յուրհատուկ է:Գրականության աշխարհում Տերյանը իմ ամենա սիրելի բանաստեղծն է :Վահան Տերյանի բանաստեղծությունները ընթերցելով  ես կարծես մասնակիցը լինեմ նրա եթերային սիրո ։



Տերյանը ժամանակակիցների հուշերում

 127 տարի առաջ ,1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց հայ դասական, ժամանակակից գրական հայոց լեզվի ստեղծող, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը: Նրա մահվանից անցել է ավելի քան 90 տարի, սակայն այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազդեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական 
բանաստեղծորթյունները



 Վահան Տերյանի վերջին ժամերը
 Հունվարի 6-ին առբաժնի միջոցով հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ ինքը հանգիստ էր: Հարցնում էր` ի՞նչ եմ ես կարծում, ու՞մ համար է ավելի դժվար` նրա՞, որ մեռնում է, թե՞ հարազատների, որ մնում ենՄիայն ասում էր` որքան հնարավոր է շուտ գնանք Մոսկվա





No comments:

Post a Comment