Tuesday, 27 November 2018

Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը

Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի աշխուժացման նախադրյալները:
XVII դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային գաղափարախոսության ծավալմամբ եւ ազատագրականա պայքարի կազմակերպման գործնականա քայլերով:
Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները՝ներքին եւ արտաքին:
Ներքին նախադրյալների մեջ էականը դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության հանրային գիտակցումն էր:


Հայոց պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լիներ՝ վերջ տալու օտարների կողմից բնակչության կեղեքմանը:
Հայաստանում դեռեւս պահպանվող հայկական մի շարք իշխանություններ թուլացել էին եւ դժվարությամբ էին միայնակ գլխավորում ազատագրական շարժումը:
Հայ ժողովրդի մեջ առեւտրաարհեստավորական խավի զարգացումը հանգեցրեց առեւտրական բուրժուազիայի առաջացմանը:Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝հովանավորելով հոգեւոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:

No comments:

Post a Comment