Գյումրի
Գեղեցիկ է Գյումրին: Հին և միջին դարերում այն անվանել են Կումայրի, հետո Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին:Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ: 1837 թ-ին` Ռուսաստանի Նիկոլայ I ցարի այցելությունից հետո, Գյումրին նրա կնոջ՝ Ալեքսանդրայի անունով կոչվել է Ալեքսանդրապոլ: Քաղաքը հայտնի էր իր աշուղներով Ջիվանի, Շերամ, Ֆահրադ, Հայաթի և ուրիշներ: Ինչպես նաև եկեղեցիներով՝ Սբ Փրկիչը, Սբ Աստվածածինը, Սբ Գևորգը և այլն: Գործում էին օրիորդաց գիմնազիան, առևտրական ուսումնարանը, ծխական ու մասնավոր դպրոցներ, երկու տպարան, կինոթատրոններ, հրատարակվում էին թերթեր, հանդեսներ, գրքեր, օրացույցներ, կազմակերպվում էին թատերական ներկայացումներ:
Ուրախ եմ, որ վրացախոսների հետ միասին արդեն երկրորդ անգամ է այցելում եմ Գյումրի, ծանոթանում եմ Գյումրու մշակույթին և պատմությանը:
Սև ամրոց-ի գեղեցիկ տեսարանով հիանալիս դուք կտեսնեք ՄայրՀայաստան հուշարձանը, որը բարձր կանգնած է քաղաքի արևմտյանմասում: Հուշարձանը կառուցվել է 1975թ-ին քանդակագործներ ԱրաՍարգսյանի և Ե. Վարդանյանի և հայտնի ճարտարապետ ՌաֆիկԵղոյանի կողմից:Այն խորհրդանշում է հայերի հաղթանակները, հատկապես՝խորհրդային հաղթանակը, Երկրորդ Համաշխարհային պատերազմիժամանակ: Հպարտորեն կանգնած կինը՝ ցորենի հասկերը ձեռքին,խորհրդանշում է հաղթանակ: Արձանը պատրաստված է բրոնզից ևամենամեծն է Գյումրիում:Ասում են, հայկական կողմից արձանին նայելիս այն երևում էհաղթական կնոջ կերպարով, իսկ թուրքական կամ արևմտյանհատվածից այն երևում է որպես հարձակվող վիշապ:
No comments:
Post a Comment