Tuesday 16 October 2018

էկոլոգիա

Քիմիական արդյունաբերությունը
Հայաստանում Մետալուրգիական արդյունաբերություն Խորհրդային տարիներին մեր հանրապետության քիմիական արդյունաբերությունը բարդ համալիր էր և ընդգրկում էր բազմաթիվ ենթաճյուղեր և արտադրություններ։ Քիմիական արդյունաբերության բազմակողմանի ու արագ զարգացման համար նախադրյալներ են եղել․ •Բարձրորակ կրաքարի ⟨տրավերտին⟩ խոշոր պաշարների առկայությությունը ⟨Արարատի և այլ հանքավայրեր⟩, •Էլեկտրակայանների Սևան-Հրազդան կասկադի կառուցումը և
սկզբնական շրջանում էժան էլեկտրաէներգիայի առկայությունը, •Պղնձաձուլության ընթացքում անջատվող ծծմբային գազերն ու առաջացող թափոնները, •Քիմիական արտադրանքի մեծ պահանջարկը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, •Բնական գազի ներմուծում, որը մեծապես նվազեցրեց քիմիական արդյունաբերության հումքային բազայի ընդլայմանը, •Բարձրորակ քիմիկոս կադրերի առկայությունը Այդ ժամանակաշրջանում հանրապետությունում ձևավորվել է քիմիական արդյունաբերության հետևյալ արտադրական համալիրները ⟨ենթաճյուղերը⟩ Բնական գազի հիմքի վրա սինթետիկ կաուչուկի և այլ քիմիական միացությունների արտադրակա համալիր Կաուչուկ, Կաուչուկներն առաձգական բարձրամոլեկուլային միացություններ են (էլաստոմերներ), արդյունաբերական պոլիմերների խումբ, որոնք, ծծմբի հետ տաքացնելով (վուլկանացմամբ), ստանում են ռետին։ Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի դադարելուց հետո իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Կաուչուկն անջատում են ծառի վրա արված կտրվածքներից հավաքած ծորացող լատեքսը մրնջաթթվով, թրթնջկաթթվով կամ քացախաթթվով մակարդելիս։ Առաջացած փխրուն, թանձր զանգվածը լվանում են ջրով և գլանմամբ ստանում թերթեր, որոնք չորացնում ու ծխահարում են՝ օքսիդացման և մանրէների ազդեցության նկատմամբ կայունություն հաղորդելու նպատակով։ Բնական կաուչուկի հիմնական բաղադրիչը (91-96%) պոլիիզոպրենն է՝ (C5H8)n, պարունակում է նաև 2,2-3,9% սպիտակուցներ և ամինաթթուներ, ացետոնով լուծահանվող նյութեր՝ 1, 5-4% (օլիենաթթու, ստերինաթթու, կարոտին), փոփոխական արժեքակնությամբ մետաղների՝ պղնձի (մինչև 0,008%), մանգանիի (0,001%), երկաթի (0, 01%) միացություններ, ավազ և որոշ այլ խառնուրդներ։ Բնական կաուչուկը տարածականորեն կարգավորված պոլիմեր է։ Մակրոմոլեկուլի մեջ իզոպրենի օղակների 98-100%-ը միմյանց միացված են 1,4-դիրքով և ունեն ցիս-կոնֆիգուրացիա։ Այս համալիրը ծագել է տեղական հանքային հումքի կրաքարի վերամշակումից։ Դա էներգատար էր և բնապահպանական առումով վնասակար։ Ուստի կազմակերպվեց սինթետիկ կաուչուկի ստացումը բնական գազից։ Այս համալիրի գլխավոր ձեռնարկությունը Երևանի «Նաիրիտ» գործարանն էր, որն արտադրում էր սինթետիկ կաուչուկի հատուկ տեսակ Քլորապրենային կաուչուկ։ Կաուչուկի արտադրության հիմքի վրա լայն զարգացում ստացավ ավտոդողերի և ռետինատեխնիկական իրերի արտադրությունը։ Վերջին երկու տասնամյակում դրանց արտադրությունը պարբերաբար ընդհատվում է տեխնիկական խնդիրներով։

No comments:

Post a Comment