Saturday, 30 November 2019

Բառագիտություն Համանուններ

. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ.
1)անկար ժողովուրդ, անկարհագուստ
2)սուր միտք, սուր խոսք
3)գորշ օրեր, գորշ վերարկու
4)ցորենի հաց, հաց ուտել

25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն.
1)ակնարկ նետել, ակնարկտպագրել
2)գետի ափ, ձեռքի ափ
3)մշակութային գանձ, թաքցրածգանձ
4)շահ ստանալ, պարսից շահ
26. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն.
1)թեր-ծաղկաթերթ, թեր-կողմ
2)գանձ-հարստություն, գանձ-հոգևոր երգ
3)սուր-սրածայր, հատու, սուր-սրամիտ
4)հազար-թիվ, հազար-բույս
27. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն.
1)Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ՝ ճերմակ շորերով…
2)<<Անցավ ցավի տակ մի՛ դիր>>,-ասում է ժողովուրդը։
3) Սի՛րտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերն մեռան…
4)Անցավ անտես ու աննըման էն սիրունը աշխարհից ,
Ինչպես ծաղիկն անցած գարնան, որ չի ծաղկիլ էլ նորից։
28. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն.
1)Հրի լեզուները լափեցին երբեմնի հզոր ու հարուստ քաղաքը։
2)Եթե հրի չմատնեին քաղաքը, գուցե մեծ ավարի տիրանային։
3)Եթե ամբողջ ուժով հրի փակված դուռը, գուցե կարողանա տապալել այն։
4)Նա բանտարկված է իր շուրջը տարածվող հրի պատճառով։

No comments:

Post a Comment