Thursday, 17 October 2019

Հնչյունաբանություն

Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ
1.
ա)դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
բ)հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
գ)կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
դ)անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

2.
ա)դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
բ)դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
գ)թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
դ)մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ
3.
ա)դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
բ)խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
գ)ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
դ)անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ
4.
ա)աստանդական, ասպնջական, հյուընկալ, վանատուր
բ)վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
գ)համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
դ)դրացի, հարևան, կողակից, դրկից
5.
ա)հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
բ)վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
գ)ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
դ)սերել, ծնվել, ծագել, առաջանալ
6.
ա)գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
բ)խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
գ)հրապուրիչ, դյութիչ, հմայիաչ, հուզիչ
դ)անշեջ, մտաբորբ, անմար, անխոտոր
7.
ա)թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
բ)մազ, գիսակ, հեր, ագի
գ)ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր
դ)ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ
Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ.
8.
ա)մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
բ)բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
գ)դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
դ)ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար
9.
ա)անդուլ, հար, շարունակ, հանուր
բ)խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
գ)կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
դ) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել
Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
10.
ա)սեղմել-մամլել, տարտամ-անորոշ, զտարյուն-կորովի
բ)այլազան-տարբեր, կառչել-թոշնել, համհարզ-թիկնապահ
գ)երեց-ավագ, խարազան-մտրակ, հեծնել-տանջվել
դ)լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
11.
ա)ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
բ)որույն-բնորոշ, դավանանք-խարդավանք, ամոքել-սփոփել
գ)պարագիծ-շրջագիծ, գծուծ-կծծի, ձեռնհաս-ունակ
դ)ծանուցել-իրազեկել, մտացածին-սնապարծ, ապավեն-պաշտպան
12.
ա)տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
բ)միալար-անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց-անփորձ
գ)թռվռալ-խայտալ, կարկառել-ծանուցել, թերուս-իմաստակ
դ)երկնչել-երկյուղել, ընձյուղ-ոստ, խաժամուժ-խառնամբոխ
13. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
ա)թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ հակառակ
բ)ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
գ)բաղձանք-իղձ, անսայթաք-անգայթ, աղճատել-աղավաղել
դ)հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ
14. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ.
ա)Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով։
բ)Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն
գ)Թավշյա վարագույրները,անկյունների աշտանակներըթախծալի հուշեր էին արթնացնում։
դ)Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները։
Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված հականիշներից.
15.
ա)բացահայտ-թաքուն, խորդուբորդ-ողորկ, խենթ-խելոք
բ)տամոիկ-չոր, խրթին-դյուրին, հարթ-ծանծաղ
գ)դալար-ստվար, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ
դ)բեկբեկուն-ուղղաձիգ, կայուն-անզոր, անամոք-առողջ
16.
ա)ուսյալ-իմաստակ, երանգավառ, տամուկ, օրնական-ապօրինի
բ)ժիր-հեղգ, համր-անբարբառ, մեկնում-վերադարձ
գ)խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ
դ)զարդարուն-անպաճույճ, հոռետես-լավատես, պարպել-լիցքավորել
17.
ա)անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր
բ)ստույգ-բացատրելի, ապառիկ-կանխիկ, հակիրճ-երկարաշունչ
գ)ձերբակալել-ազատել, հանգցնել-կիզել, վհատեցնել-քաջալերել
դ)հետամտել-խուսափել, հիվանդանալ-ապաքինվել, սիրել-փայփայել
18.
ա)երբեք-միշտ, լայն-անձուկ, հավերժ-անընդհատ
բ)գժտվել-հաշտվել, չափավոր-ծայրահեղ, երաշտային-անձրևային
գ)կշտամբել-գանահարել, իրազեկ-անտեղյակ, բացասում-հաստատում
դ)ուստր-տղա, առատաձեռն-ժուժկալ, բարի-չար
19.
ա)զարդարուն-անպաճույճ, օրնական-ապօրինի, ջրարբի-անջրդի
բ)շաղակրատ-քչախոս, գժտված-համերաշխ, կայտառ-շենշող
գ)խաղաղ-փոթորկուն, տեղական-մշտական, ծածուկ-բացահայտ
դ)երկչոտ-վախկոտ, ըմբոստ-հնազանդ, պարտավոր-կամավոր
20.
ա)զարդարուն-անպաճույճ, վաստակել-վատնել, երերուն-անկայուն
բ)աղտեղություն-մաքրություն, սեղմ-ճապաղ, հեղհեղուկ-անհողդողդ
գ)գովել-դրվատել, սնապարծ-համեստ, անպտուղ-բարունակ
դ)իրազեկ-անտեղյակ, առինքնել-վանել, փակել-գոցել
21.
ա)խոչընդոտել-նպաստել, ստերջ-անջրդի, հուսահատվել-գոտեպնդվել
բ)անհամեստ-փառամոլ, ապառիկ-կանխիկ, ընդգրկուն-ծավալոն
գ)էական-առանցքային, փութկոտ-ծանրաշարժ, բաց-գոց
դ)վաղանցիկ-մշտամնա, ապերջանիկ-բախտավոր, հետամտել-խուսափել
22.
ա)սինլքոր-վեհանձն, պարպել-լիցքավորել, տարտամ-կենսախինդ
բ)քչախոս-շաղակրատ, հուռթի-արգավանդ, հարմար-անպատեհ
գ)օրհնանք-անեծք, երեց-կրտսեր, կամային-թուլամորթ
դ)վեհ-ստոր, անաչառ-արդարադատ, գիտուն-անգետ
23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.
ա)ցոփ-ժուժկալ, լայնարձակ-անձուկ, օրինական-ապօրինի
բ)սուր-բութ, պարզ-պղտոր, վեհանձն-փոքրոգի
գ)խայտաբղետ-երփներանգ, մարմանդ-թեժ, կողմ-դեմ
դ)վրա-ներքո, բանուկ-սակավագնաց, պակաս-լրիվ
24. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ.
ա)անկար ժողովուրդ – անկար հագուստ
բ)սուր միտք – սուր խոսք
գ)գորշ օրեր – գորշ վերարկու
դ)ցորենի հաց – հաց ուտել
25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն.
ա)ակնարկ նետել – ակնարկ տպագրել
բ)գետի ափ – ձեռքի ափ
գ)մշակութային գանձ – թաքնված գանձ
դ)շահ ստանալ – պարսից շահ

No comments:

Post a Comment