Դատական համակարգ, հայտնի է նաև որպես իրավական համակարգ, արդարադատությունիրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների համակարգ: Դատարանն անկախ և ինքնուրույն մարմին է, որը կայացնում է որոշումներ պետության անունից՝ լուծելուվ կոնկրետ վեճերը, պարտադիր ղեկավարվելով օրենքով։
Իշխանությունների տարանջատման սկզբունքիհամաձայն դատական մարմինը, ընդհանուր առմամբ, դերակատարություն չունի օրենքի սահմանման, ամրագրման (որը օրենսդիր մարմնի անմիջական պարտականությունն է) կամ կիրառման (որը գործադիր մարմնիանմիջական պարտականությունն է) գործընթացներում: Չնայած այդ ամենին՝ դատարանը կարող է սահմանել դատական նախադեպ, որը հաջորդաբար կարող է կիրառվել մյուս դատարանների կողմից արդարադատություն իրականացնելիս։ Դատական ատյանը անկախ է օրենսդիրից և գործադիրից, և վերջինիս գործունեության համար բացառիկ հիմք կարող է լինել միայն օրենքն ու օրենսդրական կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը կարող է անվավեր հայտարարել պետության բարձրագույն մարմինների ընդունած որոշումները, երբ դրա համար առկա է համապատասխան օրենսդրական հիմքեր։ Տվյալ պարագայում այդ որոշումը պիտակվում է որպես անհամատեղելի և հայտարարվում առ ոչինչ։ Կառավարական որոշումը կամ նոր ընդունված օրենքը կարող է անվավեր համարվել միայն բարձրագույն իրավական հիմքերի առկայության դեպքում։ Այդպիսի գերակա հիմքեր կարող են ծառայել սահմանադրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Դատավորներն անձեռնմխելի անձինք են և կոչված են սահմանադրության մեկնաբանման և սահմանադրական կարգի իրականացման համար։ Պետությունների մեծ մասում դատավորները դե ֆակտոհամարվում են դատական իշխանությունն անմիջականորեն իրականացնող մարմիններ։ Իրավական պետություն ստեղծելու և պահպանելու համար կարևոր պայման է անկախ դատական համակարգի առկայությունը, որը նախատեսում է անաչառ և օրինական, ինչպես նաև պետականամետ որոշումների ընդունում, կոռուպցիոն ռիսկերի և բացարկի (դատական վճռի վրա գերակա կողմերից մեկի անմիջական ազդեցության) բացառում և արդար դատավարության անցկացում։

Երկրորդ իմաստով «դատական համակարգ» եզրույթը վերաբերվում է կոնկրետ հավաքական խմբի։ Այդ անձնակազմի մաս են կազմում առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և հատուկ դատարանների դատավորները, մագիստրները և իրավապահ մարմինները, որոնք ձևավորում են դատական համակարգի հիմքը։ Որոշ երկրներում (այդ թվում և Հայաստանի Հանրապետությունում) դատական ոլորտը մասամբ ընդլայնված է և ներառում է դատախազների, պետական փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, հանրային նոտարների, դատաոստիկանական ծառայողների և իրավաբանական գրասենյակների։ Այդ հաստատությունները ևս երբեմն ղեկավարվում են նույն դատական իշխանությունների կողմից, որոնք կառավարում են դատարանները և որոշ դեպքերում նաև դատական իշխանության վարչակազմն ու իրավաբանական մասնագիտացված կառավարման մարմինները, ի դեմս՝ իրավաբանական և նոտարական գրասենյակների։
No comments:
Post a Comment