Monday, 25 February 2019

դաս-քննարկում

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ…դաս-քննարկում

Քայլերը՝-Ներածական խոսք՝ Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից /1948թ., դեկտեմբերի 10/Վարդան Կարապետյան
-Հռչակագրում ամրագրված հոդվածների ներկայացում- Նարեկ Եղիազարյան
-Քննարկում՝ կարծիքներ, մոտեցումներ, համաձայնություններ-անհամաձայնություններ, հակասություններ և այլն- սովորողներ
-ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2.- Համեմատություն հռչակագրում ամրագրված հոդվածների հետ- սովորողներ
Արդյունքը՝-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում.
Կրկին տասնմեկերորդ դասարանը հավաքվել և քննարկում է հետաքրքիր թեմա: Այս անգամ խոսեցինք, քննարկեցինք մարդու իրավունքների միջազգային օրվա մասին: Քննարկումը հետաքրքիր էր և որոշ կարևոր գիտելիքներ ձեռք բերեցի, որոնք պետք է ունենամ՝ որպես ապագա քաղաքացի, ներկայիս քաղաքացի: Քննարկեցինք «Մարդու և քաղաքացու իրավունքները մեր երկրում» թեման, որը կարևորում եմ: Ուսումնասիրեցինք մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները: Համեմատեցինք ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները հռչակագրում ամրագրված իրավունքների հետ: Ստորև ներկայացնում եմ նախագիծը:

No comments:

Post a Comment