Thursday, 21 November 2019

Աշնանային խառնաշփոթ

Թվում է խոսքերով անկարելի է փոխանցել գետերի ու լճերի, դեղինի ու կարմիրի բազում երանգներով շողացող անտառների ու բլուրների աշնանային այս չքնաղ գեղեցկությունը։
Տարվա եղանակներից ամենա խորիմաստ եղանակը Աշունն է։ Աշունը իր մեջ ընդգրկում է ուրխություն, տխրություն, պոեզիա, երաշտություն, սեր, տաքություն, թախիծ, սառնություն։ Աշունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունն ու օդի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում են։ Աշնան շռայլ գույների մեջ օրերը դառնում են անգույն։ Աշնանը արևը փորձում է շողալ ու լուսավորել բայց, այլևս չունի այն ուժն, որ կարողանա ջերմացնել մարդկանը, որի կարիքը մարդիկ շատ ունեն։ Աշունը նման է կարդացած և մեկտեղ մոռացված գրքի։ Աշնանը բնությունը մտնում է մեկ ուրիշ աշխարհ և ամբողջովին փոխում է իր տեսքը ու հագուստը։ Աշնանը երբ քայլում ես խշխշալով տերևների վրայով թվում է թե հաճելի է, բայց միաժմանկ ցավոտ է, չէ որ ես տրորում եմ նրանց։ Նրանք լքել են են իրենց մայր ճյուղը և չգիտեն էլ ուր են գնուն։ Աշնանը խենթանում է բնությունը ` փոթորկուն են ծովերը, ոռնոցի ձայնով փչում է քամին, երկինքը կարծես ուզում է պորթկալ և սկսում է հորդարատ անձրևը։Որև է մեկը չի կարող հասկանալ Աշնան հոգևիճակը,բայց Աշունը կարծես հասկանում է մեզ։ Աշնան անձրևը փորցում է հասկանալ մեր հոգու ցավը և արտասվում է մեր փոխարեն ։ Աշնանը հիշում ես քո մոռացված սերը և բոցկլտալից այրվում է հոգիդ կարծես անձրևը փորձում է այն մարել և թեթև մեղմացնում է և ահա նորից փոթորկում և նորից բոցավառվում է այն։ Շատերը աշնանը ավելի ուժգին են սկրում սիրել իրենց կողակցին և անձրևը կարծես պատրվաք է, որ ավելի մոտ քայլեն իրենց սիրելիյի կողքով մեկ անձիևանոցի տակ, իսկ Քամին որ ավելի ուժգին գրկախառնվեն որ տաքանան։ Ահա և աշունը իր ոսկեգուն և անգուն կողմերով։

No comments:

Post a Comment