Wednesday, 30 October 2019

Ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կյանքում

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ու պետության, հոգևոր կյանքի ու մշակույթի, գիտության և աշխարհընկալման հետագա ընթացքի վրա:
Դարեր շարունակ հայ ժողովրդի հոգևոր ու գաղափարական առաջնորդն ու պաշտպանն է եղել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի հովանու տակ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու և այլոց ստեղծագործական ժառանգությունը հոգևոր մեծ լիցք է հաղորդել հայ մշակույթին: Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:

No comments:

Post a Comment