Monday, 30 September 2019

Հայկական լեռնաշխարհը

Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները
Հայկական լեռնաշխարհը հյուսիս-արևմուտքից եզերվում է Պոնտոսի լեռներով, հարավից՝ Հայկական Տավրոսի լեռնաշղթայով, հյուսիսից դեպի հարավ-արևելք՝ Փոքր Կովկաս լեռնաշղթայով։

Հայկական լեռնաշխարհի բարձր լեռնագագաթներն են՝ Արագածը(4096մ), Կապուտջուղը(3906մ), Մասիսը(5165մ), Սիսը(3925մ) և Սիփանը(4434մ):
Խոշոր գետերն են՝ Եփրատը(500կմ), Ճորոխը(345կմ), Տիգրիսը(400կմ), Կուրը(1113կմ) և Արաքսը(1000կմ)։
Լճերն են՝ Սևանը(1916մ), Վանը(1720մ) և Ուրմիան։
Մեծ Հայքի 15 նահանգներն են՝ Գուգարքը, Տայքը, Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, Տուրուբերանը, Կորճայքը, Մոկքը, Վասպուրականը, Պարսկահայքը, Փայտակարանը, Ուտիքը, Արցախը, Սյունիքը և Այրարատը։

No comments:

Post a Comment