Thursday, 25 April 2019

Հայեց լեզու

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ, եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
գաղափարի արտահայտություն։
«Հայկական խաչքարեր» գրքից (տեքստի հեղ. Լ. Ազարյան)
2. Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ
բարդրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա,
վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։
Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը
բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիսօգոստոս
ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում
ու չորանում երրորդ տարում։
Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու
պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշկան
նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված
խոշապ(մրգահյութ)։
բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների
թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի,
սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են
նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից
սթափեցնելու նպատակներով։
Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝
օձի կծածի դեպքերում։

No comments:

Post a Comment