Monday, 15 April 2019

Հայ վրացական կամուրջներ




Այս տարի նշվեց «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի 10-ամյակը։ Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ հայ- վրացական տոնական մեծ համերգը։
Համերգին ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցնրը, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն իր տիկնոջ հետ, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի պարի խումբը, ներկա էր նաև առաջին վրացախոսներից մեկը՝ Շուշան Բլեյանը։ Շուշան Բլեյան վրացերենով երգեց Թբիլիսո երգը։ Տոնական համերգից հետո վրացախոս սովորողներս վրացիների հետ մեկնեցինք Էջմիածին:


Դա վրաց սովորողների համար հայրենագիտական ճանփորդություն էր: Մենք նրանց պատմեցինք Էջմիածին քաղաքի մասին։ Այցելեցինք Մայր տաճար, պատմեցինք Մայր տաճար եկեղեցինու մասին, որ այն կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Վրաց հյուրերը շատ տպավորվցած էին և ոգևորված։
ՈՒրախ եմ, որ հայ վրացական հանրակրթական կամուրջները ամեն տարի ավելի են զարգանում և ամրապնդվում:









No comments:

Post a Comment