Monday, 25 February 2019

Սեպտեմբեր

Սեպտեմբերի 10-14

Մուտքի դաս- «Քաղաքագիտություն» առարկան: Քաղաքականությունը և քաղաքական համակարգը.


Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները /գրավոր/

Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․
  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  • «Պոլիտեայի» տեսանկյունից, հանրույթի, հասարակության, սոցիալական խմբի քաղաքականությունը իրենից ենթադրում է սահմանադրության մի տեսակ, որն ամրագրված է թե՛ կառուցվածքային, թե՛ գործառութային հիմքերով (տեսական, մեթոդական և գործնական)։ Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ (տնտեսությունիրավունքսոցիոլոգիա և այլն)։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար:

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան /գրավոր/.

Քաղաքագիտության  առաջնային օբյեկտ է համարվում  քաղաքական իշխանությունը,նրա իրավական համակարգի հիմքերը,նրա լեգիտիմության հիմքերի որոշարկումը:Բացի այդ,քաղաքագիտության օբյեկտ է համարվում քաղաքականությաունը,հասարակական կյանքի քաղաքական մակարդակը:
Քաղաքագիտության առարկան է սոցիալական սուբյեկտների փոխհարաբերությունների իրավակ հիմքը իշխանության առումով:
Խնդիրները,որոնցով զբաղվում է քաղաքագիտությունը կարելէ բաժանել 3 մասի՝
  1. Քաղաքականության փիլիսոփայական  և տեսական-գաղափարական հիմքերը,քաղաքական երևույթները,հատուկ այս կամ այն ժամանակաշրջանին:
  2. Քաղաքական համակարգ և քաղաքական մշակույթ,տարբեր քաղաքական համակարգերի նմանություններն ու տարբերություննյերը,նրանց առավելություններն ու թերությունները,քաղաքական ռեժիմները,նրանց փոփոխման պայմանները:

  1. Քաղաքական ինստիտուտները,քաղաքական գործընթացները,քաղաքական վարքագիծը:

No comments:

Post a Comment