Monday, 25 February 2019

Դաս քննարկում

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ…

Արտահերթ խորհրդարանական ընտրուxթյուններ. դաս-քննարկում
Քայլերը՝-Ներածական խոսք՝ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գրանցված կուսակցություններ և դաշինքներ»- Վարդան Կարապետյան
-Գրանցված քաղաքական ուժերի, նրանց ծրագրերի և գաղափարախոսությունների վերաբերյալ կարծիքներ և մոտեցումներ- սովորողներ
Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը- ՀՀ Սահմանադրություն. Հոդված 48  – Նարեկ Եղիազարյան

Արդյունքը՝-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում.

Նպատակը՝– Նպաստել սովորողների քաղաքական կամքի և գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը՝ որպես քաղաքացիներ 
– Սովորողների մոտ զարգացնել վերլուծական կարողություններն ու  հմտությունները, նրանց քննադատական մտածողությունը
– Ծավալել քննարկում Արտահերթ Խորհրդարանական ընտրությունների և մասնակից քաղաքական ուժերի ծրագրերի, նրանց գաղափարախոսությունների շուրջ, լսել սովորողների կարծիքներն ու համոզմունքները քննարկվող հարցերի վերաբերյալ

Դեկտեմբերի հինգին տասնմեկերորդ դասարանցիներով՝ ապագա քաղաքացիներով, դաս-քննարկում անցկացրինք,որը վերաբերվում էր Աժ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ուսումնասիրեցինք, դիտարկեցինք գրեթե բոլոր կուսակցությունները և նրանց ներկայացրած ծրագրերը՝ հատկապես ինչը վերաբերվում էր ուսմանը, դպրոցներին: Ձևավորվեց մեզ մոտ ամբողջական գաղափար կուսակցությունների, նրանց ներկայացրած ապագա ծրագրերի մասին: Կարծում եմ այսպիսի քննարկումները կօգնեն մեզ ձևավորելու մեր քաղաքական հայացքները: Ստորև ներկայացնում եմ նախագիծը:

No comments:

Post a Comment