Tuesday, 19 February 2019

ծխախոտի վնասակար ազդեցությունը առողջության վրա



ծխախոտի վնասակար ազդեցությունը առողջության վրա

Ծխախոտի ծխի բաղադրամասերը, հիմնականում նիկոտինը, ակտիվորեն ազդում են բոլոր նյարդային ֆունկցիաների վրա, իսկ առավել զգայուն են կենտրոնական նյարդային համակարգը և առաջին հերթին գլխուղեղի բջիջները:
Նրանք, ովքեր ծխում են, պետք է հիշեն, որ նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի անոթների նեղացում, որն էլ բերում է ուղեղ հոսող արյան քանակի նվազման: Դրա հետ կապված առաջ են գալիս հաճախակի գլխացավեր , հիշողության վատացում:Ծխելը բացասական է ազդում նյարդային բոլոր գործունեությունների վրա: Գերմանացի հզոր մտածող Գյոթեն ասել է , որ ծխելուց հիմարանում ես և դա անհամատեղելի է արվեստի հետ: Ինչպես գիտենք, նյարդային բջիջները միմյանց հետ կապվում են նյարդային ազդակներով , որը հնարավոր է գրանցել էլեկտրաէնցեֆալոգրաֆի միջոցով: Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկորդի և իհարկե թոքերի քաղցկեղՀետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը:
Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայններկում էատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Չնայած նրան, որ ածխածնի մոնօքսիդը անհոտ գազ է, այն շատ վատթար հետևանքներ կարող է ունենալ շնչառության համար, քանի որ ծխելու ժամանակ այն փոխարինում է արյան մեջ պարունակվող թթվածնին: Ածխածնի մոնօքսիդի հեմոգլոբինի հետ հեշտորեն կամպվելու ունակությունը հանգեցնում է գլխուղեղ և սիրտ մատակարարվող արյան մեջ թթվածնի քանակի նվազմանը:
Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Համաճարակաբանական ուսումնասիրությունը հիմնականում կենտրոնացել է թութունի ծխելու վրա, որն ուսումնասիրվել է ավելի քան սպառման որևէ այլ ձև:
Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում: Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է: Թութունը նաև ծայրամասային անոթային հիվանդության և հիպերլարվածության պատճառ է դառնում, որոնք առաջանում են թութունի հետ շփման ժամանակից և դեղաբաժնից: Ավելին՝ թութունով լցրած ծխախոտների միջի ավելի բարձր ձյութի (tar) բաղադրությունը ավելացնում է այս հիվանդությունների ռիսկը: Զարգացող երկրներում վաճառվող ծխախոտները սովորաբար ավելի բարձր ձյութի բաղադրություն են ունենում, և ավելի հավանական է, որ ֆիլտրացված չլինեն՝ այս շրջաններում ավելացնելով թութունին վերաբերող հիվանդությունների դիմաց խոցելիությունը:
Ծուխը պարունակում է մի քանի քաղցկեղածին պիրոլիտ արտադրանքներ, որոնք միանում են ԴՆԹ-ին և շատ ծագումնաբանական մուտացիաների պատճառ դառնում: Ավելի քան 19 ճանաչված քաղցկեղածին գոյություն ունեն ծխախոտի ծուխի մեջ: Թութունը նաև պարունակում է նիկոտին, որը հույժ կախվածություն առաջացնող փսիխոակտիվ քիմիական նյութ է: Թութուն ծխելիս նիկոտինը ֆիզիկական և հոգեբանական կախվածություն է առաջացնում: Որքան ավելի վաղ է մարդն սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջությանը և այնքան ավելի դժվար է թարգել ծխելը:

Ծխախոտի վնասը օրգանիզմի վրա


       Ազդեցությունը ատամնաշարի վրա
Սկսենք նրանից, որ ծխախոտի տաք ծուխն առաջին հերթին ազդում է ատամի արծնածածկի վրա, որոշ ժամանակ հետո վնասում է ատամի արծնածածկը, առաջանում են ճեղքեր՝ միկրոօրգանիզմների համար՝ որոնցով մուտք են գործում ախտածին բակտերիաները: Ատամների վրա նստում է ծխախոտի կուպրը, սևացնում դրանք, առաջացնում յուրահատուկ տհաճ հոտ: Տաք օդն այրում է բերանի և քթի խոռոչների լորձաթաղանթը, բորբոքում դրանք է նպաստելով չարորակ հիվանդությունների առաջացմանը: Ծխելու ժամանակ ջերմաստիճանի զգալի տատանումները նույնպես ազդում են ատամների արծնածածկի վրա: Դրա հետևանքով ծխողների ատամները սկսում են քայքայվել ավելի վաղ, քան չծխողներինը: Ատամները դեղնում են, իսկ բերանի խոռոչից սկսում է փչել յուրահատուկ տհաճ հոտ, որը զգացվում է ծխողների հետ խոսելիս:    Մուրը նստում է շնչառական ուղիների պատերին և թոքաբշտերին, որի արդյունքում թոքերը խցանվում են: Այս ամենը ուղեկցվում է հազոց, բորբոքումով ալերգիայով: Ծխախոտի խեժը հավաքվում է բրոնխներում և թոքաբշտերում՝ փոքրացնելով գազափոխանակության մակերեսը, որը ծխողին ստիպում է տանջալից հազալ: Ծխելու ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա
Ծխելուց մոտ 30 րոպե հետո ծխողի օրգանիզմում դիտվում է անոթների նեղացում: Դա հանգեցնում է սրտի ծանրաբեռնվածության մեծացման: Ընդհանուր առմամբ՝ ծխախոտը քայքայում է թոքերը, միզապարկը, բերանի խոռոչը, կոկորդը, կերակրափողը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, շատ են տուժում սիրտ-անոթային համակարգը և գլխուղեղը: Տարիների հետ ծխող մարդկանց մոտ զարգանում է կաղություն, որը վերջույթներում ցավի հետևանք է:Երբեմն հիվանդության զարգացումը հանգեցնում է փտախտի և ոտքի անդամահատման: Սա նյարդային համակարգի վրա ծխախոտի ծխի ուժեղ թույներից մեկի՝ նիկոտինի ազդեցության սկիզբն է Նիկոտինը ներթափանցում է արյան մեջ, տարածվում ամբողջ օրգանիզմում, և յուրաքանչյուր օրգան իր ձևով է պատասխանում այդ ներխուժմանը: Տագնապի ազդանշանն առաջինը տալիս է մակերիկամը՝ արյան մեջներմուծելով ադրենալին, որը իստ նեղացնում է արյան անոթները, բարձրանում է զարկերակային ճնշումը, սիրտը, օրգանիզմի արյան պահանջն բավարարելու համար, ստիպված մեծացնում է կծման հաճախություն: Օրգանիզմի այդպիսի խթանմանը ծխողը հատուցում է անոթների աթերոսկլերոզով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, և սրտամկանի անոթախցանումով(ինֆարկտ): Ազդեցությունը գլխուղեղի վրա
Ծխախոտի ծխի բաղադրամասերը, հիմնականում նիկոտինը, ակտիվորեն ազգում են բոլոր նյարդային ֆունկցիաների վրա, իսկ առավել զգայուն են կենտրոնական նյարդային համակարգը և առաջին հերթին գլխուղեղի բջիջները: Նրանք, ովքեր ծխում են, պետք է հիշեն, որ նիկոտինի ազդեցությամբ տեղի է ունենում ուղեղի անոթների նեղացում, որն էլ բերում է ուղեղ հոսող արյան քանակի նվազման: Դրա հետ կապված հաճախակի առաջ են գալիս գլխացավեր, հիշողության վատացում:
           Ծխողը համոզում է իրեն, որ առանց ծխախոտի ինքը չի կարող նորմալ աշխատել, ապրել, և շուտով դառնում է իր կրքի իսկական ստրուկը:

No comments:

Post a Comment