Wednesday, 19 December 2018

Միջավայրի ֆիզիկական աղտոտումը


Միջավայրի ֆիզիկական աղտոտումը

Մարդու առողջության վրա էապես ազդում է նաև միջավայրի աղտոտումը իոնացնող ճառագայթներով (ռադիոակտիվ ճառագայթներ, ռենգենյան ճառագայթներ և այլն ): Իոնացնող ճառագայթները առաջանում են  տիեզերքում և երկրի կեղևում պարունակվող ռադիոակտիվ տարրերի տրոհման արդյունքում: Իոնացնող ճառագայթների մեծ քանակությունը սպանում է բջիջները, իսկ ավելի փոքր քանակությունը բերում է այլ հետևանքների, օրինակ` վնասում է ԴՆԹ-ն:

Իոնացնող ճառագայթները, եթե կիրառվում է համապատասխան քանակությամբ կիրառելի է քաղցկեղի բուժման համար: Ուռուցքային բջիջները ավելի հաճախ են կիսվում, քան իրենց շրջապատող առողջ բջիջները: Այդ պատճառով հիվանդ օրգանի ճառագայթումը մահ կամ կիսման դադարեցում է առաջացնում հիմնականում ուռուցքային, այլ ոչ թե առողջ բջիջներում:
Առավել վտանգավոր ճառագայթների տեսակը դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուր է հանդիսանում արեգակը: Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նույնիսկ սպանել բջիջները, այն  նաև հաջողությամբ կիրառվում է լաբորատորիաներում` մանրէազերծման համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են առաջացնել մուտացիաներ,  որոնք արագացնում կամ դանդաղեցնում եմ բջիջների կիսման արագությունը, բջիջների կիսման պրոցեսի արագացումը հանգեցնում է մաշկի քաղցկեղ կոչվող հիվանդության առաջացմանը: Բջիջների կիսման դանդաղեցումը սպիտակամորթ մարդկանց մոտ առաջ է բերում մաշկի արագ ծերացում: Այդ ժամանակ վնասված բջիջները անհրաժեշտ արագությամբ չեն փոխարինվում նոր բջիջներով, և մաշկը թառամում է: Մուգ մաշկը, որը իր մեջ պարունակում է մուգ գունաթաղանթ, թույլ չի տալիս, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները հասնեն կենդանի բջիջներին:
Մարդու առողջության վրա բացասաբար է ազդում նաև աղմուկը: Ձայն են անվանում մեխանիկական այն տատանումները, որոնք ունեն 16-հց հաճախականություն և ընկալվում են մարդու լսողական վերլուծիչով: Բնության մեջ հազվադեպ են  հանդիպում, իսկ աղմուկը թույլ է և կարճատև:
Շատ բարձր է արդյունաբերական կենտրոնների և կենցաղային տեխնիկայի աղմուկը: Յուրաքանչյուր մարդ աղմուկն ընկալում է տարբեր կերպ: Շատ բան կախված է տարիքից, խառնվածքից, առողջության վիճակից:
Բարձր աղմուկի անընդհատ ազդեցությունը կարող է ոչ միայն բացասաբար ազդել լսողության վրա, այլ նաև առաջացնել գլխապտույտ, գլխացավ, արագ հոգնածություն:
Ժամանակակից աղմկալի երաժշտությունը ևս վատացնում է լսողությունը և առաջ է բերում նյարդային հիվանդություններ: Ժամանակակից բժշկությունը խոսում է <<աղմկային հիվանդության >> տարածման մասին, որը զարգանում է բարձր աղմուկի երկարատև ազդեցության հետևանքով և ուղեկցվում է լսողության և նյարդային համակարգի խանգարմամբ: Աղմուկը նկատելի վնաս է հասցնում մարդու առողջությանը, բայց միաժամանակ բացարձակ լռությունը հոգեպես ճնշում է մարդուն: Գիտնականները հաստատել են, որ որոշակի հաճախությամբ ցածր ձայներն անգամ օգտակար են և անգամ խթանում են մտավոր գործունեությունը:


No comments:

Post a Comment