Wednesday 28 August 2019

Անմոռանալի օրեր Մանավիում

Ամառս լիարժեք դարձրեց  Վրաստանի Մանվիի միջազգային ճամբարը։ Ես առաջին անգամ էի միջազգային ճամբարում։
Թբիլիսիից ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ հասանք Մանավիի ճամբար։Ճամբարում ասեցին, որ պետք է Հայաստանից ժամանած սովորողներին բաժանեն ջոկատների։ Ես անհանգիստ էի, քանի որ շատ էի ուզում  լինել ընկերուհուս հետ նույն ջոկատում։ Ես և ընկերուհիս ընկանք հինգերրորդ ջոկատ։ Երբ մտանք մեր սենյակ բոլորը վրացիներ էին, նրանք եկել էին Վրաստանի տարբեր գյուղերից և քաղաքներից։ Շուտով ծանոթացանք մեր «լիդերների» հետ։ Օրերը շատ հագեցած էին և հետաքրքիր, այդ օրերին չհիշեցի համացանցը։ Օրեցօր մենք ավելի էինք մտերմանում, դարձել էինք մեկ թիմ։ Ֆուտբոլի և վոլեյբոլի սպորտային խաղերի ժամանակ մեր ջոկատի տղաները երկրորդ տեղ զբաղեցրեցին։
Շատ հպարտացանք երբ մեր կրթահամալիրի 9-րդ դասարանի սովորող Գոռ Փիլիպոսյանը դարձավ շախմատի չեմպիոն։ Ամեն օր մասնակցում էինք տարբեր սեմինարների էկոլոգիական, ռազմական, սպորտային․․․ Խաղում էինք տարբեր ինտելեկտւալ խաղեր։ Օլիմպոս երեկոյի ժամանակ ներկայացրեցինք Հայաստանը իր հայտնի մարդկանցով և պարերով: Ճամբարի վերջին օրը ջոկատները ներկայացրեցին Վրաստանի տարբեր շրջանների պարերը, ուտեստները և տարազները։ Ճամբարի վերջին օրը շատ տխուր էր, մեր ջոկատի բոլոր երեխաները միմյանց շատ հարազատ էին։


No comments:

Post a Comment