Thursday, 29 November 2018

Գործնական աշխատանք(ուղղագրություն)



1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։

Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
վերածվաց կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջտասնմեկերորդ
դարից սկսածգերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվացքավոր զարդանախշերը։ 

Wednesday, 28 November 2018

Գնահատման համակարգ

Գնահատման համակարգ

Մեր դպրոցում գնահատման համակարգը ինձ շատ է դուր գալիս:Մենք գնահատական ստանալու համար ունենում ենք առաջադրանքներ:
Գնահատման ժամանակից հետո մենք հնարավորություն ունենք ուղղելու մեր գնահատականը,այսինքն եթե ուզում ենք բարձրացնել գնահատականը ունենք դրա հնարավորությունը:
Գնահատվում ենք ամեն ամիս,իսկ կիսամյակի վերջում ստանում ամսեկան գնահատականների միջինը:

Tuesday, 27 November 2018

«ԱՆՁՐԵՒԻ ՀԵՔԻԱԹԸ»


ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ«ԱՆՁՐԵՒԻ ՀԵՔԻԱԹԸ» ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄ
ԱՅՍ ՊԱՏՄՎԱԾՔԸ  ԱՅՆ  ԲԱՆԻ ՄԱՍԻՆ ԷՐ, ՈՐ  ՄԻ ԱՆԳԱՄ  ՄԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԵՐԿՔՆՔԻՑ  ԱՍՏՂԵՐ ԵՆ  ԹԱՓՎԵԼ։ ԱՅԴ  ԱՄԵՆԸ  ՈՉ ՈՔ  ՉԻ  ՏԵՍԵԼ։ ՄԱՐԴԻԿ  ԶԲԱՂՎԱԾ  ԵՆ  ԵՂԵԼ  ԻՐԵՆՑ  ՀՈՍԳԵՐՈՎ,  ԽՈՍՔԸ  ՆՐԱ  ՄԱՍԻՆ Է, ՈՐ ՄՏԱԾՄՈՒՆՔՆԵՐԻ  ՄԵՋ  ԷԻՆ  ԸՆԿԱԾ։ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ  ԵԹԵ  ԵՐԿՆՔԻՑ  ԸՆԿՆԻ ԱՍՏՂ ՈՒՐԵՄՆ  ԱՄԵՆ  ԻՆՉ  ԿՆԴԱՆԱ  ԼԱՎ:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՍԵԼԻՔԸ ԱՅՆ ԷՐ,ՈՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՇԱՏ ԵՆՔ ՏԱՐՎՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ՇԱՏ  ԵՆՔ  ՄՏԱԾՈՒՄ  ԱՊԱԳԱՅԻ  ՄԱՍԻՆ  ԴԱ  ԷԼ  ՀԵՐԻՔ  ՉԷ ԵՐԲԵՄՆ ՆԱԵՒ  ՄՏԱԾՈՒՄ  ԵՆՔ  ՄԵՐ  ԿՈՂՔԻՆՆԵՐԻ  ՀՈԳՍԵՐԻ  ՄԱՍԻՆ:ԸՍՏ  ԻՆՁ  ԿՅԱՆՔԻՆ ՊԵՏՔ  Է  ՆԱՅԵԼ ԱՎԵԼԻ ՌԵԱԼ  ԱՉՔԵՐՈՎ  ԵՒ ԱՊՐԵԼ ԱՅՍՕՐՎԱ  ՕՐԸ


Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը

Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի աշխուժացման նախադրյալները:
XVII դարի երկրորդ կեսը հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային գաղափարախոսության ծավալմամբ եւ ազատագրականա պայքարի կազմակերպման գործնականա քայլերով:
Հայոց ազատագրական պայքարի ծավալումն ուներ իր նախադրյալները՝ներքին եւ արտաքին:
Ներքին նախադրյալների մեջ էականը դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման անհրաժեշտության հանրային գիտակցումն էր:


Հայոց պետականության վերականգնումը կարող էր երաշխիք լիներ՝ վերջ տալու օտարների կողմից բնակչության կեղեքմանը:
Հայաստանում դեռեւս պահպանվող հայկական մի շարք իշխանություններ թուլացել էին եւ դժվարությամբ էին միայնակ գլխավորում ազատագրական շարժումը:
Հայ ժողովրդի մեջ առեւտրաարհեստավորական խավի զարգացումը հանգեցրեց առեւտրական բուրժուազիայի առաջացմանը:Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝հովանավորելով հոգեւոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:

Հայ ազգային կուսակցություններ

Հայ ազգային կուսակցություններ

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 
1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը:

Անդրանիկ Օզանյանի

Անդրանիկ Օզանյանի

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։

Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։

Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբ

Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը:

Գևորգ Չավուշը

Գևորգ Չավուշը

Գևորգ Չավուշը (իսկական ազգանունը՝ Ղազարյան) 1886–88 թթ-ին սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի: Մարտական մկրտությունն ստացել է առաջին ֆիդայիներից մեկի՝ Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի 1891– 1894 թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, հատկապես աչքի է ընկել Տալվորիկի 1893 թ-ի կռիվներում: 1894 թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: